Մարդկանց և շների միջև հուզական կապն ավելի քան 14 հազար տարեկան է
Մեր նախապատմական նախնիները փոխադարձաբար կարող էին շներին սիրել ավելի վաղ, քան մենք մտածում էինք: Ավելի խորը հուզական կապի մասին հուշում է 1914-ի հին գերեզմանում հայտաբերված շունը:
Բոննից ոչ հեռու գտնվող գերեզմանում բացի շնից եղել են կնոջ, տղամարդու և եսկ մեկ շան մնացորդներ: Վերջերս կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ մարդիկ ապրել են պալեոլիթիում, այսինքն, նրանց մնացորդները առնվազն 14․000 տարեկան են: Այն ամենահին հայտնի գերեզմաններից մեկն է, որտեղ մարդիկ և նրանց կենդանիները միասին թաղվել են: Եվ սա Եվրոպայում շների ընտելացման ամենավաղ ապացույցներից մեկն է, հաղորդում է Phys.Org-ը:
Մնացորդներն ավելի ուշադիր զննելով՝ գիտնականները պարզել են, որ շներից մեկը շատ երիտասարդ է եղել և սատկել է 28 շաբաթական տարիքում: Կենդանուն հետազոտած անասնաբույժները եկել են այն եզրակացության, որ կենդանին ժանտախտից է սատկել:
«Դա նշանակում է, որ շանը հետևել են, սնունդ են տվել և ջուր՝ չնայած, որ հիվանդության պատճառով, այն չի կարողացել կատարել իր պարտքը», - ասել է հետազոտության հեղինակներից մեկը, անասնաբույժ Լյուկ Յանսենսը: