Вход / Регистрация
03.05.2024, 02:13
/ Новости сайта / Կենդանաբանները ծանոթությունների կայքում զույգ են փնտրում «կանաչ և սեքսուալ» գորտի համար
Կենդանաբանները ծանոթությունների կայքում զույգ են փնտրում «կանաչ և սեքսուալ» գորտի համար
248
0
Բոլիվիայում կենդանաբանները Match ծանոթությունների հավելվածում Ռոմեո անունով սեուենկասյան գորտի համար էջ են բացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Բանն այն է, որ նա կարող է դառնալ իր տեսակի վերջին ներկայացուցիչը, և նրա համար զուգընկեր է պետք գտնել: Սեուենկասյան ջրային գորտն ապրում է մինչև 15 տարի, իսկ Ռոմեոն արդեն 11 տարեկան է:
Գորտի էջին նշվում է, որ նա «հասարակ տղա» է, ով սիրում է երեկոները տանն անցկացնել և համեղ ուտել: Նա երբեք ամուսնացած չի եղել և կցանկանար ընտանի կենդանի ունենալ՝ խխունջ կամ որդ, սակայն վախենում է, որ չի դիմակայի ու կուտի նրան:
Անցյալ տարի գիտնականները Tinder-ում էջ էին բացել Սուդան անունով հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրի վերջին արուի համար: