/ Новости сайта / Թուրք նահանգապետը սիրուհուն ծեծել է ու ստիպել համբուրել կոշիկները
26.04.2024

Թուրք նահանգապետը սիրուհուն ծեծել է ու ստիպել համբուրել կոշիկները

262 0

 

Թուրքիայի Քըրքլարելիի նահանգապետ Օրհան Չիֆթչիի դեմ հետաքննություն է սկսվել սիրուհուն ծեծելու դեպքի հետ կապված։

Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Քըրքլարելիի նահանգապետ Օրհան Չիֆթչին 4 ընկերների հետ բռնությամբ առևանգել է իր հետ հանդիպելուց հրաժարվել ցանկացող Մելթեմ Օ-ին, և տարել անտառ։

Մելթեմ Օ.-ն ոստիկանության հատուկ գործերով վարչությանը պատմել է, որ անտառում Օրհան Չիֆթչին և ընկերները 2 ժամ ծեծել են իրեն, մինչև որ ինքը չի համբուրել Չիֆթչիի կոշիկների ներբանները։

«Ծեծելու ընթացքում նա ոտքն իմ դեմպին պարզեց ու ստիպեց համբուրել կոշիկի տակը։ Երբ ես հրաժարվեցի, մյուս ոտքով հարվածում էր դեմքիս, մինչև որ համբուրեցի երկու կոշիկների ներբանները», - պատմել է Մելթեմ Օ–ն։

Ծեծված կինը պատմել է, որ 2 տարի նահանգապետի հետ ինտիմ կյանք են ունեցել, սակայն երբ ինքը հայտնել է, որ ցանկանում է այլևս չհանդիպել, նահանգապետը սկսել է ճնշել ուծեծել իրեն։

Поделитесь в социальных сетях

Комментарии 0

avatar
Մուտք
Որոնել
Օրացույց
«  Փետրվար 2018  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 0
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքի գործընկերները