/ Новости сайта / Կարատեն դա այն է, որ անտեղի որևէ մեկին չի շպրտում. Գրիգորիչը՝ Գոռ Վարդանյանի արարքի մասին
27.04.2024

Կարատեն դա այն է, որ անտեղի որևէ մեկին չի շպրտում. Գրիգորիչը՝ Գոռ Վարդանյանի արարքի մասին

253 0

Փետրվարի 13-ին Երևանի քաղաքապետարանում՝ ավագանու նիստերի դահլիճում տեղի ունեցած քաշքշուկի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Գալուստ Սահակյանի հետ:

Պարոն Սահակյան, ի՞նչ կարծիք ունեք Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին:

Դա ինձ համար ընդունելի տարբերակ չի, որ ավագանիների նիստի ժամանակ նման իրավիճակներ լինեն: Չեմ էլ կարծում, որ դա բնորոշ է մեր իրականության համար: Ինձ թվում է համապատասխան մարմինները կնայեն և ճիշտ եզրակացության կգան:

Իսկ հայ կնոջը վայե՞լ էր նման պահվածքը:

Ընդհանրապես, եթե խոսքը գնում է հայ կնոջն, ապա սազական չէ, բայց նաև նրանք քաղաքական գործիչներ են և յուրաքանչյուրն իր տարբերակումներն ունի իրականության նկատմամբ: Մտածել էին այդպես հանդես գալ: Իմիջայլոց ասեմ, եթե նման տեսակի նյութ են բերում և, որը բավականին տհաճ է մարդկանց համար դա յուրաքանչյուր մարդու իրավունքն է: Նման խնդիրներ պետք է չառաջանան: Առավել ևս, եթե նման որևիցե խնդիր կա, ապա կարելի է համապատասխան մարմինների դիմել՝ արդարադատության նախարարությանը ու այդ խնդիրը կլուծվեր: Ի՞նչ կապ ուներ Երևանի քաղաքապետարանը, ես կարծում եմ տեղին չէր այդ ամենը:

Ավագանու ՀՀԿ անդամների արարքը տղամարդուն վայե՞լ էր:

Ես ախր այնտեղ չեմ եղել:

Դեպքի վայրից այդքան տեսանյութեր հրապարակվեց...

Այդ տեսանյութն ամեն մի տեղ տարբեր ձևի է ցույց տալիս: Եթե մեկը մյուսի վրա բան է ուզում լցնել բնական է, որ բոլորը խառնվում են իրար:

Մի քանի օր առաջ ակտիվիստները Բելգիայի վարչապետի վրա մայոնեզ լցրեցին՝ ի նշան բողոքի:

Մենք հայ ենք, հայի մտածելակերպով պետք է առաջ շարժվենք:

Բայց չեք կարծու՞մ, որ Երկիր Ծրանիի խմբակցության անդամների քայլը բողոքի արտահայտման մի ձև էր:

Մեզ համար բողոքի արտահայտման ձևերը մեծ նշանակություն ունեն, բայց մենք գնում ենք ամուր պետություն, ամուր սահմաններ, ամուր մտածողություն ունենալու համար: Նման երևույթները մեր ազգին հարիր երևույթներ չեն:

Պարոն Սահակյան, իսկ տեսա՞ք, թե քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանն ինչպես է ԵԾ-ի կին ավագանուն վերցնում և դուրս հանում: Ֆեյսբուքահայությունը որակեց, որ գրեթե շպրտում է:

Ասեմ հետևյալը՝ կարատե մասնագիտությունը դա այն է, որ երբեք անտեղի տեղը որևէ մեկին չի շպրտում: Թեև չեմ հավատում, որ շպրտած լինի:

Поделитесь в социальных сетях

Комментарии 0

avatar
Մուտք
Որոնել
Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 0
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքի գործընկերները