/ Новости сайта / Ֆրանսուհին 10 տարի նորածին երեխաներին ամուսնուց թաքցրել է սառցախցում
26.04.2024

Ֆրանսուհին 10 տարի նորածին երեխաներին ամուսնուց թաքցրել է սառցախցում

713 0

News.am

Ֆրանսիայում սկսվել է 38-ամյա Ռամոնա Քանեթի դատավարությունը, որը 10 տարի իր նորածին երեխաներին ընտանիքից թաքցրել է սառցախցում, հայտնում է The Local-ը:

Պարբերականը հայտնում է, որ նորածնին սառնարանում հայտնաբերել է կնոջ դուստրերից մեկը: Նա այս մասին հայտնել է հորը՝ Խուան Կառլոս Քանեթին: Տղամարդն անմիջապես ոստիկանություն է դիմել:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ երեխան ողջ ծնվել է գտնելուց գրեթե 48 ժամ առաջ: Բժշկական փորձաքննության համաձայն՝  նա կարող էր ողջ մնալ: Խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերել են ևս 4 սառեցված դիակներ:

Դրանից հետո ամուսիններին կալանավորել են: Ամուսնուն մեղադրանք է առաջադրվել մարմինները թաքցնելու և ոստիկանությանը տեղի ունեցողի մասին չհայտնելու համար: Սակայն հետագայում մեղադրանքը հանել է. տղամարդը պնդել է, որ կնոջ հղիությունների մասին ոչ մի բան չի իմացել, որոնք տեղի են ունեել 2005-ից 2015 թվականներին: Փաստաբանի խոսքով՝ հիմա Խուան Կառլոսը աջակցում է կնոջը և նրա վրա զայրացած չէ կատարածի համար:

Դատավարությունը սկսվել է մարմինները հայտնաբերելուց 3 տարի հետո: Ամբաստանյալին ցմահ ազատազրկում է սպառնում:

Поделитесь в социальных сетях

Комментарии 0

avatar
Մուտք
Որոնել
Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 0
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքի գործընկերները