/ Новости сайта / Բուրյաթիայում արջը եկել է ՌԴ նախագահական ընտրությունների
26.04.2024

Բուրյաթիայում արջը եկել է ՌԴ նախագահական ընտրությունների

601 0

News.am

Բուրյաթիայում Սևերոբայկալսկ քաղաքում ընտրական տեղամաս է եկել արջի հանդերձանքով մի տղամարդ: Տեսանյութում ընտրական տեղամասի անդամները ընտրացուցակներում գտնում են «արջին», խնդրում ստորագրել և քվեաթերթ տալիս:

Զանգվածեղ հանդերձանքով տղամարդն այդպես էլ չի կարողացել քվեախցիկ մտնել, սակայն իր քվեն տվել է նախագահի թեկնածուի օգտին: Նա սեփական նախաձեռնությամբ է անձնագրով ընտրատեղամաս քվեարկության եկել արջի հանդերձանքով, իսկ հետո զվարճացրել է տեղացիներին, հայտնում է «Վոստոկ Տելեինֆորմը»:

Բուրյաթիայում ընդհանրապես ընտրություններն ուրախ են անցնում: Տեղամասերից մեկում քվեարկության եկածներին առաջարկում են արյան ճնշումը չափել: Կյախտայի ընտրական տեղամասում ցանկացողներին մերսում են արել: Իսկ Բիչուրսկի շրջանում №53 տեղամասում ընտրողներին առաջարկել են փլավ և խորոված ուտել:

Поделитесь в социальных сетях

Комментарии 0

avatar
Մուտք
Որոնել
Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 0
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքի գործընկերները