/ Новости сайта / Թուրքիայում ոստիկանական մեքենայում կին են բռնաբարել
25.04.2024

Թուրքիայում ոստիկանական մեքենայում կին են բռնաբարել

759 0

News.am

Թուրքիայում բռնաբարության մեղադրանքով դատարանի առաջ է կանգնել 27-ամյա ոստիկանը։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝  2018-ի հունվարի 5-ի ուշ երեկոյան Փ.Թ. անունով կինը Ստամբուլի Բեյլիքդուզու թաղամասում ոտքով տուն է գնացել, երբ ոստիկանական մեքենան նրա կողքն է կանգնել։ Այնուհետ մեքենան վարող ոստիկանը առաջարկել է մեքենայով տուն տանել, քանի որ գիշերով քայլելը վտանգավոր է։ Կինը մի փոքր համառելուց հետո նստել է մեքենան։ Սակայն 2 ոստիկանները կնոջը տուն տանելու փոխարեն տարել են ամայի տարածք, որտեղ Ս.Է.-ն բռնաբարել է կնոջը։

Այնուհետ կնոջը թողել են փողոցում և հեռացել։ Դեպքից անմիջապես հետո կինը զանգահարել է ոստիկանություն և հայտնել ոստիկանական մեքենայի համարները։

Դատարանում ոստիկանը հերքել է իրեն ուղղված մեղադրանքները՝ պնդելով, թե ամեն ինչ փոխադարձ համաձայնությամբ է եղել։

Դատախազությունը Ս.Է.-ի համար պահանջում է 12-ից 18 տարվա ազատազրկում։

Поделитесь в социальных сетях

Комментарии 0

avatar
Մուտք
Որոնել
Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 0
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքի գործընկերները