Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 7 » Թուրք երիտասարդը հարսանիքի ժամանակ բռնաբարել է 4 տարեկան աղջիկ երեխային
14:35
Թուրք երիտասարդը հարսանիքի ժամանակ բռնաբարել է 4 տարեկան աղջիկ երեխային

Ադանայում հարսանիքի ժամանակ մասնակիցներից մեկը մտել է հարսանիքի տիրոջ տանը բռնաբարել է հյուրերից մեկի 4–ամյա երեխային։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ 28–ամյա Սեդաթ Ք.–ն հարևանի հարսանիքի ժամանակ մտել է հարսանիքի տիրոջ տուն, նկատել մահճակալին քնած 4 տարեկան երեխային, որից հետո հանել է երեխայի և իր հագուստը և  բռնաբարել։

Այդ ընթացքում զուգարան գնալու նպատակով տուն է մտել հյուրերից մեկը, ով ականատես լինելով տեղի ունեցածին՝ արագ դուրս է եկել, երկաթի կտոր վերցրել ու հարձակվել Սեդաթ Ք.–ի վրա։ Վերջինս մերկ վիճակում փախել է տնից, սակայն նրան բռնել են ու սկսեծ ծեծել։ Դեպքի վայր հասած ոստիկանները մի կերպ են փրկել Սեդաթ Ք.–ին։

Նա ոստիկանությունում հայտնել է, թե խմած է եղել և զղջում է արածի համար։

Հարսանիքի մասնակցած կանայք հաջորդ օրը մոտեցել են Սեդաթ Ք.–ի տանը և սկսել քարկոծել այն։

Դիտումներ: 46 | Ավելացրեց: Moder-003 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar