/ Новости сайта / Տղամարդ ձևացած հնդկուհին մի քանի անգամ ամուսնացել է և հարստացել
24.04.2024

Տղամարդ ձևացած հնդկուհին մի քանի անգամ ամուսնացել է և հարստացել

286 0

News.am

Հնդկաստանի Ութարախանդի նահանգում ոստիկանությունը կալանավորել է Կրիշնա Սեն անունով կնոջը, ով որպես տղամարդ է ձևացել և հանուն օժիտի ամուսնացել է աղջիկներ հետ: Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով BBC News-ին:

Սենի դեմ ոստիկանություն բողոք են ներկայացրել առաջին կնոջ ծնողները: Նրանք նշել են, որ նախկին փեսան իրենցից օժիտ է պահանջել, ինչն արգելված է օրենքով: Նրանց խոսքով՝ տղամարդը նրանցից 850 հազար րուպի (մոտ 13 հազար դոլար) է վերցրել բիզնես սկսելու համար, սակայն գումարը չի վերադարձրել:

Հարցաքննության ժամանակ Սենը կասկածներ է առաջացրել և նրան ուղարկել են բժշկական հետազոտության: Այդ ժամանակ էլ պարզվել է, որ նա կին է:

Կինն իր հարսնացուների մոտ երբեք կասկածներ չի առաջացրել, քանի որ չի հանվել նրանց առջև և սեքսուալ կապ չի ունեցել:

Նա շատ տղամարդ ընկերներ է ունեցել, այցելել է տղամարդկանց զուգարան և անգամ քայլվածքն է եղել տղամարդու:

Հրատարակությունը հաղորդում է, որ նախկինում նա հայտնի է եղել Սվիտի (Sweety) անունով:

Դեռ հայտնի չէ, թե ինչ մեղադրանքներ են ներկայացվելու հանցագործին:

 

Հնդակսատնում օժիտ տալը և ստանալը 1961 թվականից օրենքով արգելված է:

Поделитесь в социальных сетях

Комментарии 0

avatar
Մուտք
Որոնել
Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 0
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքի գործընկերները