/ Новости сайта / Մուգ գույնի աչքերով կանայք վատ եղանակին ավելի հաճախ են տխրում
29.03.2024

Մուգ գույնի աչքերով կանայք վատ եղանակին ավելի հաճախ են տխրում

414 0

Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները պարզել են, որ շագանակագույն աչքերով կանանց մոտ սեզոնային աֆեկտիվ խանգարման (ՍԱԽ) վտանգը կրկնակի բարձր է, քան երկնագույն աչքերով մարդկանց մոտ:

ՍԱԽ-ը խանգարում է, որի դեպքում տարվա մյուս եղանակներին նորմալ հոգեկան առողջություն ունեցող մարդկանց մոտ ձմռանը դեպրեսիայի նշաններ են ի հայտ գալիս, գրում է MEDDaily-ը:

Մեծ Բրիտանիայում և Կիպրոսում բնակվող 175 կամավորի մասնակցությամբ անցկացված հետազոտության ընթացքում պարզվել է, որ երկնագույն աչքերը պաշտպանում են սեզոնային աֆեկտիվ խանգարումից: Ընդ որում, հետազոտության արդյունքներով, կանայք 40%-ով ավելի հաճախ են բախվում այս խանգարմանը:

Գիտնականների հավաստմամբ՝ մուգ գույնի աչքերը տարվա կարճ օրերին ավելի քիչ լույս են ներս թողնում, ինչն ազդում է սերոտոնինի արտադրության վրա: Մասնագետների կարծիքով՝ մուտացիան, որն աչքերը երկնագույն է դարձնում, Եվրոպայի բնակիչների մոտ ի հայտ է եկել 10.000 տարի առաջ, որպեսզի նրանց պաշտպանի ձմեռային դեպրեսիայից: Ամենայն հավանականությամբ, խանգարումը կանանց թույլ է տալիս ձմռանը տնտեսել էներգիան՝ երեխաների մասին ավելի լավ հոգ տանելու համար:

Поделитесь в социальных сетях

Комментарии 0

avatar
Մուտք
Որոնել
Օրացույց
«  Մայիս 2018  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 0
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքի գործընկերները