/ Новости сайта / Մարդկանց և շների միջև հուզական կապն ավելի քան 14 հազար տարեկան է
25.04.2024

Մարդկանց և շների միջև հուզական կապն ավելի քան 14 հազար տարեկան է

215 0

Մեր նախապատմական նախնիները փոխադարձաբար կարող էին շներին սիրել ավելի վաղ, քան մենք մտածում էինք: Ավելի խորը հուզական կապի մասին հուշում է 1914-ի հին գերեզմանում հայտաբերված շունը:

Բոննից ոչ հեռու գտնվող գերեզմանում բացի շնից եղել են կնոջ, տղամարդու և եսկ մեկ շան մնացորդներ: Վերջերս կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ մարդիկ ապրել են պալեոլիթիում, այսինքն, նրանց մնացորդները առնվազն 14․000 տարեկան են: Այն ամենահին հայտնի գերեզմաններից մեկն է, որտեղ մարդիկ և նրանց կենդանիները միասին թաղվել են: Եվ սա Եվրոպայում շների ընտելացման ամենավաղ ապացույցներից մեկն է, հաղորդում է Phys.Org-ը:

Մնացորդներն ավելի ուշադիր զննելով՝ գիտնականները պարզել են, որ շներից մեկը շատ երիտասարդ է եղել և սատկել է 28 շաբաթական տարիքում: Կենդանուն հետազոտած անասնաբույժները եկել են այն եզրակացության, որ կենդանին ժանտախտից է սատկել:

 «Դա նշանակում է, որ շանը հետևել են, սնունդ են տվել և ջուր՝ չնայած, որ հիվանդության պատճառով, այն չի կարողացել կատարել իր պարտքը», - ասել է հետազոտության հեղինակներից մեկը, անասնաբույժ Լյուկ Յանսենսը:

Поделитесь в социальных сетях

Комментарии 0

avatar
Մուտք
Որոնել
Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 0
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքի գործընկերները