Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 21 » Հաջի գնալ ցանկացող պապիկի փողերը ընկերը գցել է վառարանը
13:42
Հաջի գնալ ցանկացող պապիկի փողերը ընկերը գցել է վառարանը

News.am

Թուրքիայի Տրապիզոնում ապրող 90-ամյա պապիկը 5 տարի հավաքած 1470 դոլարը ընկերը գցել է վառարանը։

Թուրքական Gazeteduvar կայքի փոխանցմամբ՝ Տրապիզոնի թեյարաններից մեկում նստած Հասան Սարաչը ընկերոջն է տվել 1470 դոլար՝ խնդրելով տանել բանկ, որ դրանով մեկնի հաջի (ուխտագնացություն դեպի Մեքքա)։ Ընկերը կարծելով, թե Հասան Սարաչը կատակ է անում և դոլարները կեղծ են, հարցրել է, թե դրանք գցի՞ վառարանը։ Հասան Սարաչն էլ կատակով դրական է պատասխանել, որից հետո ընկերը դոլարները նետել է վառարանը։

90-ամյա պապիկն ապշած անմիջապես նետվել է ու վառարանից հանել փողերը, սակայն դրանք արդեն կիսայրված են եղել։

Հասան Սարաչը նշել է, թե չի նեղացել ընկերոջից, քանի որ իր սխալն է եղել, որ ճիշտ չի հասկացել ընկերոջը և դրական է պատասխանել վառարանը գցելու նրա հարցին։ «Ոչինչ, նորից կհավաքեմ այդ գումարը և կգնամ հաջի»,- ասել է 90-ամյա Հասան Սարաչը։

Կից նյութեր: Նկար 1
Դիտումներ: 397 | Ավելացրեց: Moder-003 | - Վարկանիշ -: 3.0/10
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar