/ Новости сайта / Ղազարոս Աղայանը դիմել է ոստիկանություն. Խաչատուր Աբովյանը կարտոֆիլի սերմացուն տարել և 1 մլն դրամը չի վճարել
20.04.2024

Ղազարոս Աղայանը դիմել է ոստիկանություն. Խաչատուր Աբովյանը կարտոֆիլի սերմացուն տարել և 1 մլն դրամը չի վճարել

2018 0

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարզերից մեկի ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում 66-ամյա Ղազարոս Աղայանի դիմումի փաստով։

Վերջինս դիմել է իր բնակության վայրի ոստիկանության բաժին և հայտնել, որ 2016 թվականի ապրիլին ինքը 5.600 կգ կարտոֆիլի սերմացուն 1 կգ-ը 180 դրամով վաճառել է հարևան մարզի բնակիչ՝ 52-ամյա Խաչատուր Աբովյանին, որի գումարը կազմել է մոտ 1 մլն դրամ և պայմանավորվել են, որ 3 ամսվա ընթացքում Խ. Աբովյանը պետք է գումարը վճարի, սակայն մինչև օրս գումարը խաբեությամբ ոչ միայն չի վճարվել, այլ նաև հեռախոսազանգերին Խ. Աբովյանը չի պատասխանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարածքի ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ Խ. Աբովյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Поделитесь в социальных сетях

Комментарии 0

avatar
Մուտք
Որոնել
Օրացույց
«  Հունիս 2018  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 0
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքի գործընկերները