/ Новости сайта / Գալուստ Սահակյան․ Կարեն Կարապետյանը չի մասնակցել պատերազմին, որ իմանա կամ չիմանա
29.03.2024

Գալուստ Սահակյան․ Կարեն Կարապետյանը չի մասնակցել պատերազմին, որ իմանա կամ չիմանա

433 0

News.am

Վարչապետ Կարեն Կարապետյանը չի մասնակցել Արցախյան պատերազմին, որ պատերազմից իմանա կամ չիմանա։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Աժ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն այսպես արձագանքեց NEWS.am-ի այն հարցին, թե համամի՞տ է ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի այն հայտարարության հետ, որ Կարեն Կարապետյանը Արցախից և պատերազմից ոչինչ չգիտի։

Հիշեցնենք՝ նախօրեին, երբ լրագրողները որպես վարչապետի թեկնածու հիշատակել էին գործող վարչապետ Կարեն Կարապետյանին, Մանվել Գրիգորյանը վրդովված հակադարձել էր, թե «ո՞վ է Կարեն Կարապետյանը, նա ի՞նչ գիտի Արցախից և պատերազմից»։

Գալուստ Սահակյանն էլ արդարացնելով Մանվել Գրիգորյանին՝ ասաց, թե չի մասնակցել պատերազմին, որ իմանա։  «Ես չեմ կարծում, որ պիտի նստենք մտածենք՝ Մանվել Գրիգորյանն ինչն է սխալ ասել, ինչը՝ ճիշտ, կարծում եմ, մեր խոսելու պայմանը դա չէ։ Չի կարելի բոլոր մարդկանց նույն նժարով չափորոշես, Դուք հարց եք տալիս, ես էլ ասում եմ՝ էսօրվա վարչապետը գիտակ անձնավորություն է»։

Հարցին՝ այդուհանդերձ, Արցախից պատերազմից ինչ-որ բան գիտի՞, պատասխանեց. «Ճիշտն ասած, չեմ կարծում, չի մասնակցել պատերազմին, որ իմանա կամ չիմանա։ Արցախի համար էսօրվա վարչապետը, կարծում եմ, առաջին մտածողներից մեկն է, որովհետև հոր կողմից Արցախից է և մեծ կապեր ու մոտեցումներ ունի»։

Մեր զրուցակիցը շեշտեց, որ վարչապետի թեկնածուն արդեն կանխորոշված է, իսկ Կարեն Կարապետյանը անգործ չի մնա, նոր կառավարությունում «նորմալ պաշտոն» կստանա։

Поделитесь в социальных сетях

Комментарии 0

avatar
Մուտք
Որոնել
Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 0
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքի գործընկերները