/ Новости сайта / Չեխիայի նախագահն այրել է կարմիր կիսավարտիքը

Չեխիայի նախագահն այրել է կարմիր կիսավարտիքը

442 0

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը բազմաթիվ մարդկանց ներկայությամբ այրել է հսկայական կարմիր կիսավարտիքը։ Այս մասին հաղորդում է Radio Praha-ն։

Այդ կիսավարտիքը 2015-ին չեխական Ztohoven արթ խումբը կախել է նախագահական նստավայրի պատից՝ ցուցադրելով իր վերաբերմունքը Զեմանի և նրա քաղաքականության նկատմամբ։ Նախագահի աշխատակազմը մեկ կրոնով գնել է այն պետական գույքի վարչությունից։

Զեմանը բազմաթիվ լրագրողների ներկայությամբ կիսավարտիքը ցույց է տվել շրջապատողներին, որից հետո երկու հրշեջ «արտեֆակտը» կրակի մեջ են գցել։ Նախագահը հստակեցրել է, որ դրանով ցանկանում է ցույց տալ, որ քաղաքականություն պետք է վարել «կարծիքների փոխանակման հիման վրա, իսկ ներքնազգեստի ժամանակները քաղաքականության մեջ ավարտվել են»։

Поделитесь в социальных сетях

Комментарии 0

avatar
Մուտք
Որոնել
Օրացույց
«  Հունիս 2018  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 0
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքի գործընկերները