/ Новости сайта / Բրիտանիայում ոստիկաններն արդեն 40 օր սպասում են, թե երբ թմրանյութերը կուլ տված թմրավաճառը զուգարան կգնա
25.04.2024

Բրիտանիայում ոստիկաններն արդեն 40 օր սպասում են, թե երբ թմրանյութերը կուլ տված թմրավաճառը զուգարան կգնա

494 0

News.am

Մեծ Բրիտանիայում Էսեքս կոմսության ոստիկանությունը մեկ ամսից ավել չի կարողանում 24-ամյա Լամար Չամբերին ստիպել կղկղել, որպեսզի նրան թմրավաճառքի մեջ կարողանա բացահայտել: Քննիչների վարկածի համաձայն՝ տղամարդն իր աղիքներում անգելված նյութեր է թաքցրել:

Բժիշկները կարծում են, որ ամենաերկար փորկապություն ունեցողին մահացու վտանգ է սպառնում, հաղորդում է Newsru-ն:

Չամբերն արդեն 40 օր է ոստիկանության բաժնում է, որտեղ իրավապահները համբերատար սպասում են, թե երբ նա զուգարան կգնա: Ենթադրյալ թմրավաճառը հրաժարվում է հոգալ իր բնական կարիքները և արդեն պատրաստվել է մահվան:

Բրիտանացին պահանջել է, որ առողջության կտրուկ վատացման դեպքում, իրեն վերակենդանացման բաժանմունք չտանեն, հաղորդում է Essex Live-ը:

Իրավապահ մարմինների աշխատակիցների պնդմամբ՝ կալանքից առաջ տղամարդը հասցրել է իր մոտ ունեցած թմրամիջոցներրի խմբաքանակը կուլ տալ:  Հիմա ոստիկանները սպասում են, երբ նա իր  մարմից դուրս կհանի հանցանշանները:

Ըստ գաստրոէնտերոլոգի՝ թմրանյութերը, եթե իսկապես գտնվում են Չամբերի օրգանիզմում, ցանկացած պահի կարող են աղիքներից արյան մեջ մտնել: Դա գերդոզավորման արդյունքում մահվան կհանգեցնի:

Поделитесь в социальных сетях

Комментарии 0

avatar
Մուտք
Որոնել
Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 0
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքի գործընկերները