/ Новости сайта / Բուլղարիայում կովին ցանկանում են քնեցնել՝ ԵՄ սահմանն անօրինական կերպով հատելու համար
19.04.2024

Բուլղարիայում կովին ցանկանում են քնեցնել՝ ԵՄ սահմանն անօրինական կերպով հատելու համար

757 0

Բուլղարացի Պենկա անունով հղի կովին ցանկանում են քնեցնել՝ Սերբիայի հետ սահմանն անօրինական կերպով հատելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով The Independent-ը:

Մայիսի կեսերին կովը փախել էր տիրոջից՝ բուլղարացի ֆերմեր Իվան Խարլամպիևից, և, անցնելով 20 կմ, հատել էր Սերբիայի հետ սահմանը: Երկու շաբաթ անց սերբ ֆերմերը վերադարձրել էր նրան տիրոջը: Սակայն այժմ կովին քնեցում է սպառնում, քանի որ Սերբիան ԵՄ-ի մաս չէ և, ըստ կանոնների, չի կարելի լքել Եվրամիությունը՝ շրջանցելով մաքսակետերը: Բացի այդ, կենդանին պետք է ԵՄ չափանիշներով անասնաբուժական վկայական ունենա առողջական վիճակի մասին:

Պենկայի տերը զարմացած է, որ կենդանին հատել է սահմանն աննկատ կերպով, և նշում է, որ  կովը կարանտինային վկայական ունի սերբ անասնաբույժներից, որը հաստատում է, որ կենդանին առողջ Է:

Կովի տերը հույս ունի փրկել նրա կյանքը՝ գրավելով հասարակության ուշադրությունը: Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել՝  ԵՄ իշխանություններին ուղղված համապատասխան միջնորդությամբ: Ներկա պահին քվեարկել է ավելի քան 4500 կարեկցող:

Поделитесь в социальных сетях

Комментарии 0

avatar
Մուտք
Որոնել
Օրացույց
«  Հունիս 2018  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 0
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքի գործընկերները