Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 10 » Բժիշկները հեռացրել են մոծակի խայթոցից գոյացած 14 կիլոգրամանոց ուռուցքը
15:20
Բժիշկները հեռացրել են մոծակի խայթոցից գոյացած 14 կիլոգրամանոց ուռուցքը

Հնդկաստանի Քերալա նահանգի Քոչին քաղաքում բժիշկները վիրահատել են 46-ամյա տղամարդու, որի ազդրին մոծակի խայթոցից հետո 14 կիլոգրամանոց ուռուցք էր գոյացել: Ինչպես հայտնում է The Times of India-ն, երբ հիվանդը 16 տարեկան էր, նրան խայթել էր մակաբույծ ֆիլարիա որդերի փոխանցող մոծակը:

Հայտնվելով մարդու օրգանիզմի մեջ՝ որդերն ավշային ֆիլյարիոզ են առաջացնում՝ հիվանդություն, որը հանգեցնում է մաշկի և ենթամաշկային հյուսվածքների աճին:

2016 թվականից տղամարդը ազդրին գոյացած հսկայական ուռուցքի պատճառով գամված էր անկողնուն: Նա տեղից վեր էր կենում միայն զուգարան գնալու համար, բայց անգամ այդ դեպքում նրան օգնություն էր հարկավոր:

Հինգ ժամ տևած վիրահատությունից հետո, որի համար հինգ վիաբույժ և երեք անեսթեզիոլոգ էր պահանջվել, հիվանդի քաշը կրճատվել է 25 կիլոգրամով: Այժմ նա 83 կգ է կշռում և երկար ժամանակվա ընթացքում առաջին անգամ կարող է տեղաշարժվել  առանց կողմնակի օգնության: Բժիշկները կարծում են, որ ևս մեկ վիրահատությունից հետո, որը նախատեսվում է իրականացնել 6-9 ամիս անց, տղամարդը կկարողանա նորմալ կյանք վերադառնալ:

«Հիանալի զգացում է  առանց որևէ օգնության կանգնել սեփական ոտքերի վրա: Ես վաղուց արդեն հույսս կորցրել էի և անգամ մտածում էի, որ եթե վարակը տարածվի, ոտքերս կկտրեն: Ինձ կյանք վերադարձրեցին, և այժմ ես անհամբեր սպասում եմ, թե երբ կրկին աշխատանքի կգնամ»,- պատմել է տղամարդը:

Կից նյութեր: Նկար 1
Դիտումներ: 61 | Ավելացրեց: Moder-003 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar