/ Новости сайта / Ավստրալացին ափի մեծության ժանիքներով երկու կենդանի կոկորդիլոսների է բռնել

Ավստրալացին ափի մեծության ժանիքներով երկու կենդանի կոկորդիլոսների է բռնել

250 0

Ավստրալիայում երկու խոշոր կատարավոր կոկորդիլոսների են բռնել, որոնք երկրի Հյուսիսային տարածքներում անասուններին ոչնչացնում էին, հաղորդում է ABC News-ը:

Կոկորդիլոսներից մեկի երկարությունը 4.4 մետր է եղել, իսկ մյուսինը՝ 4.3 մետր, իսկ ժանիքները՝ ափի մեծության: Կոկորդիլոսներին բռնած Ռոջեր Մեթյուսը գիշատիչներին իր ընկերների պատվին, որոնք հրաժարվել են իրեն օգնել, Գոբբո և Կրոկո է անվանել:

Մեթյուսը NT News-ին պատմել է, որ հատուկ կարթ է օգտագործել, կոկորդիլոսների ուշադրությունը գրավելու համար:

Կոկորդիլոսներն այնքան մեծ են եղել, որ նրանց տեղափոխելու համար տրակտոր է պահանջվել:

Մեթյուսը չի կարողացել գտնել ֆերմա, որը կպահեր կոկորդիլոսներին, դրա համար նա ստիպված սպանել է նրանց: Նա մտադիր է նրանց կաշին և գանգերը վաճառել:

Նա պնդում է, որ կոկորդիլոսների պոպուլյացիան աճում է:

«Մենք նրանց հանդիպում ենք այնպիսի վայրերում, որտեղ կոկորդիլոսներ երբեք չեն եղել»,- ասել է նա:

Поделитесь в социальных сетях

Комментарии 0

avatar
Մուտք
Որոնել
Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 0
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքի գործընկերները