Գլխավոր էջ » 2018 » Մայիս » 2 » Անասնաբույժը շան ձագերի օրգանիզմում հերոինի փաթեթներ է կարել
18:38
Անասնաբույժը շան ձագերի օրգանիզմում հերոինի փաթեթներ է կարել

News.am

Նյու Յորքում դատարանի առջև է հայտնվել անասնաբույժը, որին մեղադրում են շան ձագերին հեղուկ հերոինի փոխպատվաստման մեջ:

AP-ի հաղորդմամբ՝ վենեսուելացի Անդրես Լոպես Էլոզորան 2015 թվականին Իսպանիայում կալանավորվել էր: Ապրիլի 30-ին նա արտահանձնվել է ԱՄՆ-ին:

Նշվում է, որ Լոպեսը ձագերի որովայններին հերոինի փաթեթներ էր կարում: Ձագերին կոմերցիոն չվերթներով ուղարկում էին Նյու Յորք, որտեղ փաթեթները հանում էին կենդանիների օրգանիզմից, ինչի ընթացքում նրանք սատկում էին:

Կից նյութեր: Նկար 1
Դիտումներ: 44 | Ավելացրեց: Moder-003 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar