/ Новости сайта / Ամստերդամում զբոսաշրջիկներին արգելել են մարմնավաճառներին համառ հայացքով նայել

Ամստերդամում զբոսաշրջիկներին արգելել են մարմնավաճառներին համառ հայացքով նայել

271 0

Ամստերդամի իշխանությունները զբոսաշրջիների վարքի կանոնները խստացրել են տեղական «կարմիր լապտերների թաղամասում», որտեղ գտնվում են հասարակաց տները: Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն ապրիլից, նշել են Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայից, հայտնում է Meduza-ն:

Կարգելվի թաղամասում մեծ խմբերի էքսկուրսիաներ անցկացնել՝ խմբի անդամների թիվը 20 մարդուց չպետք է անցնի: Զբոսաշրջիկները չեն կարող մարմնավաճառներին լուսանկարել և համառորեն նրանց նայել. էքսկուրսավարները պետք է հետևեն, որ կանգառների ժամանակ եկվորները ցուցափեղկերին մեջքով կանգնեն:

Սրանից զատ, թաղամասով անցնող բոլոր էքսկուրսիաները պետք է ավարտվեն մինչև երեկոյան ժամը 11-ը, ամբողջությամբ արգելված է ալկոհոլի և թմրանյութերի օգտագործումը: Այս կանոնների խախտման դեպքում էքսկուրսավարները կտուգանվեն 190-ից մինչև 950 եվրոյով:

Նոր կանոնները մտցվել են մարմնավաճառների մասնավոր կյանքին միջամտությունները սահմանափակելու համար:

Поделитесь в социальных сетях

Комментарии 0

avatar
Մուտք
Որոնել
Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 0
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքի գործընկերները